ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Շանթ Հարությունյանի որդու պատժաչափը արտառոց նախադեպ է. ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմ

Շանթ Հարությունյանի որդու պատժաչափը արտառոց նախադեպ է. ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմ
27.09.2014 | 13:25

ԵՄ ԱլԳ ՔՀՖ (Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի) Հայաստանի ազգային պլատֆորմը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Այս օրերին ընթանում է Շանթ Հարությունյանի, նրա որդու՝ Շահեն Հարությունյանի և խմբի մյուս մասնակիցների դատավարությունը: Դրա ընթացքը համահունչ է Հայաստանում նախկինում տեղի ունեցած մյուս շատ դատավարությունների բնույթին՝ իրենց հետևում թաքնված քաղաքական ենթատեքստով, կամայականություններով, տարրական իրավական նորմերի արհամարհմամբ:
Այնուամենայնիվ, 15-ամյա Շահեն Հարությունյանին (ի դեպ, արարքը կատարելիս նա եղել է 14 տարեկան) 5 տարվա ազատազրկում առաջարկելը, այն դեպքում, երբ Հայաստանում տեղի ունեցած մի շարք սպանությունների համար ՀՀ դատախազությունը նման ժամկետ չի պահանջել, արտառոց նախադեպ է, մասնավորապես, նկատի ունենալով Գորիսում վերջերս կատարված՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տղային վերագրվող սպանությունը և Հայոց բանակի գնդապետի սպանության փորձը, ինչի համար որևէ մեկը փաստացի չդատվեց: Մի՞թե պետական մեղադրողը, նախքան պատիժ առաջադրելը, չի գիտակցել, որ խոսքը 15-ամյա անչափահաս պատանու մասին է, ով հաստատ մարդասպան չէ, ում հոր համար ևս, նույնպիսի դատավարության ընթացքում, ազատազրկման է՛լ ավելի երկար ժամկետի պահաջ է ներկայացված, և որ իր այդ առաջարկով կործանման եզրին է կանգնեցնում ոչ միայն նրան, այլև մի ամբողջ հայ ընտանիքի:
Խոր վրդովմունք արտահայտելով ՀՀ դատախազության այս խայտառակ առաջարկի առիթով, ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը վերահաստատում է Շանթ Հարությունյանի, նրա որդու՝ Շահեն Հարությունյանի և ընկերների գործով դատավարության նկատմամբ իր գնահատականը՝ որպես քաղաքական հետապնդման, և պահանջում է Հայաստանի իշխանություններից, դատական համակարգի ներկայացուցիչներից՝ դադարեցնել ընդդիմախոսների հետ հաշիվներ մաքրելու այդօրինակ ամոթալի պրակտիկան:

Դիտվել է՝ 1622

Մեկնաբանություններ